Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արգելափակում է Ուկրաինայի արագ հրավերը ՆԱՏՕ ու մերժում նախագահ Վոլոդիմիր Զելենսկու Հաղթանակի ծրագիրը՝ էսկալացիայի ռիսկի պատճառով։
Նա առաջնահերթ է համարում ապահովել, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև պատերազմը չվերածվի Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի, գրել է «Bild»-ը։
Շոլցը նաև մերժել է Taurus հրթիռ Ուկրաինային մատակարարելու որոշումը՝ հավելելով, որ նման առաքումները ճիշտ չի համարում, և որոշումը կմնա անփոփոխ։