Ինչպես են ՌԴ խաղաղապահները հեռանում Արցախից (տեսանյութ)

Ինչպես են ՌԴ խաղաղապահները հեռանում Արցախից (տեսանյութ)

Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը հեռանում է Լեռնային Ղարաբաղից։

Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ավելի վաղ պայմանավորվել էին այս հարցով։ 

Ռուս խաղաղապահներն Արցախում տեղակայվել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության համաձայն, որը կնքվել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրությամբ։

Հայտարարության հետևյալ կետերը վերաբերում են խաղաղապահ առաքելությանը՝

3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ թվով 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Տեսանյութն այստեղ