Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Թորոսյանը գրում է․
-Ամբաստանյալ, ոտքի՛: Ներկայացե՛ք...
-Արցա՛խ...
-Ծագու՞մը...
-Հայկական...
-Կարգավիճա՞կը...
-Կարգավիճակ չունեմ, 30 տարի առաջ դիմել եմ, դեռ արձագանք չկա...
-Ամբաստանյալ, դուք մեղադրվում եք չթույլատրված անկախություն ունենալու մեջ:
-Կներեք, բայց անկախությունը աստծուց տրված է, ինչպե՞ս կարող է չթույլատրված լինել:
-Ամբաստանյալ, խնդրում ենք խոսել փաստերով, մենք ապրում ենք վայրի կապիտալիզմի դարում, ինչ աստված, ինչի՞ մասին եք խոսում:
-Իսկ ի՞նչ եք ուզում լսել ինձանից ձեր վայրի կապիտալիզմի դարում:
-Կա նման առաջարկ, եթե դուք փոխեք ձեր անունը, ներկայանաք այլ ծագմամբ, փոխեք ձեր բնակիչներին էթնիկ տեսանկյունով և դադարեք անկախություն պահանջել, մենք թույլ կտանք, որ դուք զարգանաք:
-Կներեք, բայց դա այլևս ես չեմ լինի, դա կլինի ընդամենը իմ մարմինը, ոնց օրինակ Նախիջևանը, Կարսը, Վանը: Այդպե՞ս պիտի զարգանամ:
-Ամբաստանյալ, ձեր օրինակները անհիմնն են և անապացուցելի, դուք դատապարտվում եք անտեսման: Եթե անկախություն եք պահանջում, վաստակեք ինքներդ, բոլոր ազգերն էլ արյունով են վաստակել իրենց անկախությունը:
-Կներեք, իսկ քանի անգամ պետք է արյունով վաստակեմ, հռչակագրեմ ու հանրաքվե անեմ, որ ճանաչվեմ որպես անկախ միավոր:
-Լռություն...
-Ես հասկացա՛, ես ուղղակի պետք է թքած ունենամ ձեզ վրա...
-Այս ինչ պահվածք է, կարգի հրավիրեք ձեզ, այլապես...
-Այլապես ի՞նչ...
-Մենք կպատժե՛նք ձեզ...
-Պատժե՛ք, պատժե՛ք.
Իմ անունը Արցախ է, ես հայ եմ, ես հա՛յ եմ...
© Գեղամ Օհանյան