Emirates ավիաընկերությունը չեղարկել է բոլոր չվերթները

ԱՄԷ խոշորագույն Emirates ավիաընկերությունը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Պակիստան մինչև մայիսի 10-ը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հիշեցնելով, որ Հնդկաստանի հետ զինված հակամարտության հետևանքով փակ է այդ երկրի օդային տարածքը։
Որպես հիմնավորում ավիաընկերությունը նշել է երկրի օդանավակայաններում, անցակետերում պահպանվող անորոշությունը։