Իմ անունն է պայքարը, իսկ վախճանս՝ հաղթանակ, Հայկը չի պարտվելու ոսոխ բելին․ Շարմազանով

Իմ անունն է պայքարը, իսկ վախճանս՝ հաղթանակ, Հայկը չի պարտվելու ոսոխ բելին․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Մի տեղ կարդացի՝ ո՞ւր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարից։

Մեր գաղափարական հայր Գարեգին Նժդեհը մի առիթով ասել է. «Իմ անունն է պայքարը,իսկ վախճանս՝ հաղթանակ»։

Դրական գնահատելով նոր ձեւավորված հականիկոլական ձեւաչափերի ի հայտ գալը ՝նշեմ մի կարեւոր հանգամանք.

իսկ ի՞նչ չի արվում ՀՀԿ ներկայացուցիչների կողմից։

Տավուշ էլ ենք այցելում պայքարի ընկերներին,մարզերում էլ մեր կուսակիցները մասնակցում են անհնազանդության գործողություններին,Երեւանում էլ պայքարում ենք արդեն 6 տարի է՝ հանրահավաքներ անելուց մինչեւ ճանապարհ փակել ու ձերբակալվել։

Ինչու՞ է կալանավորված Արմեն Աշոտյանը։

Հենց նիկոլիզմի դեմ պայքարի համար։

Պայքարը նիկոլիզմի դեմ ունենում է տարբեր դրսեւորումներ՝ Աժ-ի հայտարարություններց ,հարցազրույցներից մինչեւ անհնազանդության գործողություն իրականացնելուց։

Երբ մենք նիկոլիզմի դեմ սկսել էինք պայքարը ,շատ-շատերը դեռ չէին էլ մտածում նիկոլիզմի հեռացման անհրաժեշտության մասին։

Ողջունելի է,որ նիկոլիզմի դեմ պայքարողների բանակը մեծանում է։

Դա է նաեւ այն հույսը,որ Հայկը չի պարտվելու ոսոխ բելին։

Բայց հաջողություն հասնելու կարեւոր պայմաններից է նաեւ մշակված իրատեսական ծրագիրն ու հաշվարկված ռազմավարությունը ,որը կհանգեցնի համազգային ,կրկնում եմ,համազգային դիմադրության ու ընդվզման։

2018-ին խաբվեցիք՝ մեկին տալով Մովսեսի,իսկ մեկ ուրիշին՝ շատ ավելի մեծ առաքելություն։

Իսկ իրականում դրանք ունեին մեկ գործառույթ՝ «Հուդայի գործառույթ»։

Մեղքերի համար բոլորս պատժվեցինք՝ սրբազան Արցախի կորստով։

Մոտենում է մեղքերից ազատվելու ու ապաշխարհելու ժամանակաշրջանը։

Հույս,Հավատ,Սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին։

Հարությանը նախորդում է խաչելությունը։

Իսկ Հիսուսին՝ Հովհաննես Մկրտիչը։

Խաչելությունը տեսանք ու խաչվեցինք ազգովի։

Աստված տա՝ հարությունը մոտ լինի»։