Պետական պաշտոնյաների ներքնաշորերի մեջ մտնողների նկատմամբ բացասական վերաբերմունք ունեմ․ Ավինյան
Շանտաժի մեթոդով իմ ու իմ թիմի հետ խոսել չի կարելի։ Այդ մասին այսօր Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Հայրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանին։
Հիշեցնենք, որ Ավագյանն առաջարկել էր հնարավորություն տալ «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանին՝ հեռախոսազանգերով մասնակցել հանձնաժողովի նիստերին։ Նա խոստացել էր, որ Ղուկասյանի բառաֆոնդում որևէ հայհոյանք չի լինի։
«Մենք էդ մեթոդին չենք տրվում, ես հույս ունեմ՝ սա ուլտիմատիվ առաջարկություն չէր։ Մենք որևէ խտրականություն չենք դնում։ Ես հանրայնորեն ասում եմ․ մարդկանց, որոնք պետական պաշտոնյաների ներքնաշորերի մեջ պիտի մտնեն ու ամենացածր մակարդակի շանտաժներ պիտի անեն, ես նման մարդկանց նկատմամբ շատ բացասական վերաբերմունք ունեմ։ Ուստի նման մարդկանց համար արտոնյալ պայմաններ չեն կարող լինել»,- նշեց Տիգրան Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։