Ապարանում տեղի ունեցած դեպքերի պատասխանատվությունն այսօրվա իշխանություններն են կրում, իսկ հասարակությունը հարմարվում է կրիմինալ միջավայրին․ Լարիսա Ալավերդյան

Ապարանում տեղի ունեցած դեպքերի պատասխանատվությունն այսօրվա իշխանություններն են կրում, իսկ հասարակությունը հարմարվում է կրիմինալ միջավայրին․ Լարիսա Ալավերդյան

Անկախ նրանից, թե կպարզվի ՔՊ-ականները Ապարանում զինված միջադեպին մասնակցել են, թե ոչ, դեպքի պատասխանատվությունը այօրվա իշխանություններին է՝ ամենաբարձր օղակից սկսած։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Պետք է ցավակացեմ և՛ զոհերի հարազատներին, և հասարակության մեջ այն մարդկանց, ում համար այլևս այդպիսի դեպքերը դեպքեր չեն։ Այս ամենի մեջ ամենավտանգավորը հասարակական ապատիան է։ Համեմատեք, թե մանր-մունր հարցերից ինչ արձագանք է եղել, իսկ հիմա այս ողբերգության հետ կապված ինչ արձագանք է։ Ափսոսում եմ, որ նույն սոցցանցերում ևս, որոտեղ ամենադատարակ հարցերում պոռթկում են, չկա համապատասխան ակտիվությունը»,-ասաց նա։

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ հասարակական ընկալումները պայմանավորված են 44 օրյա պատերազմից ստացած վերքերով, մինչև այօր շարունակվող Ադրբեջանի ագրեսիվ գործողություններով, ինչպես նաև` նրանից, որ ամենածանր հարվածը 2018 թ-ից հետո ստացել է քաղաքացիական հասարակությունը, փաստորեն, քաղաքացիական հասարակությունը, որի վրա բավականին շատ աշխատել են ամենատարբեր ՀԿ-ներ, ԶԼՄ–ներ իսկապես լուրջ հարված է ստացել։ Ամենաակտիվ հատվածը, փաստորեն, բացահայտ կանգնեց այս իշխանական թիմին որպես պաշտպան։ Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ հասարակությունը հարմարվում է կրիմինալ միջավայրին․ չունեն հույս, որ իրական արմատական փոփոխություններ մտցնեն հենց հասարակական ընկալումների մեջ։

«Մերժելի, դատապարտելի երևույթների նկատմամբ աչք են փակում, կարծես թե մակերսի վրա գտնվող շտեմարանի գործիքները օգտագործվել են, տեսել են որ արդյունավետություն չունեն»,-ասաց նա։

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց , որ հասարակությունը և ոստիկանապետը ևս աչք են փակել նաև հունիսի 3–ին ժողովրդի նկատմամբ դրսևորած վայրագությունների վրա. ոչ իրավաչափ գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի։ Ըստ նրա ՝ Նիկոլ Փաշինյանը այլևս իրավունք չունի հիշատակել, քննադատել որևէ մեկին, իր տված որևէ խոստում չի կատարել ՝ սոցիալականից մինչև իրավական։

Անի Գևորգյան