Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Չինաստանն ԱՄՆ-ի դեմ հերթական անգամ հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն

Blog Image

Չինաստանը հերթական անգամ հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու պատճառով։ Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի առևտրի նախարարությունը, գրել է ՏԱՍՍ-ը։

«Չինաստանը ԱՀԿ-ի վեճերի կարգավորման մեխանիզմի շրջանակներում հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերի վերջին բարձրացման կապակցությամբ», - հայտնել է գերատեսչությունը:

Մինչ այս Չինաստանի իշխանությունները երկու վեճ էին հարուցել ամերիկյան մաքսատուրքերի հարցով։

Ապրիլի 2-ին Թրամփը ներմուծման մաքսատուրքերի նոր համակարգ է ներմուծել 185 երկրների համար։ Ներմուծվող բոլոր ապրանքների բազային դրույքաչափը կազմել է 10%, իսկ առանձին երկրների համար այն զգալիորեն ավելի բարձր է եղել՝ 34% Չինաստանի, 46% Վիետնամի և 20% Եվրամիության համար։ Ի պատասխան՝ Չինաստանը նույնպես 34 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների վրա։

Send