Վրաերթ Սևանում․ 8-ամյա քույրը մաhացել է, ինչպե՞ս է 5-ամյա եղբոր վիճակը․ մանրամասներ

Վրաերթ Սևանում․ 8-ամյա քույրը մաhացել է, ինչպե՞ս է 5-ամյա եղբոր վիճակը․ մանրամասներ

Այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Սևան քաղաքի Շինարարներ փողոցում։ MediaHub-ի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխաները քույր և եղբայր են, Սևան քաղաքից։

Աղջիկը, որն ութ տարեկան է, հիվանդանոցի ճանապարհին մահացել է, իսկ եղբոր կյանքը փրկել հաջողվել է։

«Հինգ տարեկան տղա երեխան առաջին բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել տուն։ Իսկ քրոջ կյանքը փրկել չի հաջողվել, հիվանդանոց հասնելու ժամանակ արդեն մահացած է եղել երեխան»,- ներկայացրին Սևանի հիվանդանոցից։

Նարե Գնունի