600 մետր ջրագիծ կառուցելու համար 6 միլիոն դրամ տուրք ենք վճարում․ կառուցապատող
Ենթակառուցվածքների կառուցման համար նախատեսված տուրքը յուրաքանչյուր մեկ գծամետրի համար սահմանված է 10 հազար դրամ, եթե արտաքին ցանցի միացման աշխատանք է իրականացվում։ Այդ մասին այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց կառուցապատողներից մեկը։
Նա, մասնավորապես, նշեց, որ 600 մետր ջրագիծ կառուցելու համար բացի ջրագծի վրա կատարվող ծախսերից վեց մլն դրամ էլ պետական տուրք է վճարվում։
«Դրանք այստեղ ներառված էլ չեն, բայց նմանատիպ վճար կա»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում