Քաղաքացին Փարիզ չէր մեկնել, քանի որ կորել էր նրա կատուն․ «Զվարթնոցի» աշխատակիցները գտել են կենդանուն

Քաղաքացին Փարիզ չէր մեկնել, քանի որ կորել էր նրա կատուն․ «Զվարթնոցի» աշխատակիցները գտել են կենդանուն

5 օր առաջ Հայաստանից Ֆրանսիա մեկնել ցանկացող ուղևորներից մեկը «Զվարթնոց» օդանավակայանում կորցրել էր Լուլու անունով իր կատվին։ Օդանավակայանը ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել` կատվի լուսանկարը հրապարակելով։

Հրապարակված լուսանկարից երևում է, որ կատվի տերը դրամական պարգև էլ է խոստանում կատվին գտնելու և իրեն տեղեկացնելու համար։

Նշվում է, որ հանուն կատվի` ուղևորը չէր մեկնել երկրից:

Երեկ օդանավակայանի աշխատակցի օգնությամբ գտնվել է կատուն և վերադարձվել տիրոջը՝ վերջինիս պարգևելով մեծ ուրախություն և ոգևորություն:

«Իսկ դուք ի՞նչ կանեիք հանուն ձեր կենդանու։ Կհրաժարվեի՞ք մեկնել, թե՞ ամեն դեպքում կմեկնեիք երկրից առանց ձեր կենդանու»,– հարցնում են օդանավակայանի աշխատակիցները ֆեյսբուքյան օգտատերերին։