Որքա՞ն կարժենան քաղաքացիություն ստանալու, կացության և աշխատանքի թույլտվության քննությունները ՌԴ-ում

Որքա՞ն կարժենան քաղաքացիություն ստանալու, կացության և աշխատանքի թույլտվության քննությունները ՌԴ-ում

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել՝ ամբողջ Ռուսաստանում միգրանտների համար քննությունների միասնական արժեք սահմանելու մասին։

Քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ քննությունները հանձնելու արժեքը 2950 ռուբլի է, ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու համար՝ 5900 ռուբլի, աշխատանքի թույլտվություն ստանալու համար՝ 3800 ռուբլի։