ՌԴ-ն «լռության ռեժիմ» է հայտարարել և բացել հումանիտար միջանցքներ Ուկրաինայում

ՌԴ-ն «լռության ռեժիմ» է հայտարարել և բացել հումանիտար միջանցքներ Ուկրաինայում

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը մարտի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով 10:00-ին հայտարարում է «լռության ռեժիմ»՝ խաղաղ բնակիչներին Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Մարիուպոլից դուրս բերելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում հումանիտար արձագանքման Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական համակարգող շտաբը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ռուսաստանի Դաշնությունը նախապես հայտարարված մարդասիրական գործողությունների ընթացքում նախատեսվող երթուղիներում լիարժեք ապահովել է խաղաղ բնակչության եւ օտարերկրյա քաղաքացիների տարհանման նախապատրաստումն ու անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ։