Դատարանը ժամանակավորապես դադարեցրել է Թրամփի ծրագիրը

Դատարանը ժամանակավորապես դադարեցրել է Թրամփի ծրագիրը

Ամերիկյան դատարանը ժամանակավորապես դադարեցրել է Թրամփի՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատակիցներին արտասահմանից հետ կանչելու և վարչական արձակուրդի տրամադրելու ծրագիրը, հայտնել է «The Hill»-ը։

Որոշումն արգելում է ԱՄՆ իշխանություններին մինչև փետրվարի 14-ն երկրներից հեռացնել գործակալության շուրջ 2200 աշխատակցի, նաև ժամանակավորապես հեռացնել պաշտոններից։ Բացի այդ, դատարանը որոշում է կայացրել վերականգնել արդեն վարչական արձակուրդի ուղարկված շուրջ 500 աշխատակցի։

Այս գործով դատական ​​նիստը նշանակված է փետրվարի 12-ին։