Երևանը կհյուրընկալի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը

Երևանը կհյուրընկալի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը:

Երևանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհյուրընկալի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:

80-100 պետություն թիմեր կուղարկի մեր մայրաքաղաք: Հաշվի առնելով Եվրոպայի առաջնության գերազանց արդյունքները՝ մեր պատանիներից բազմաթիվ մեդալների հույս ունենք»։