Վանաձորում կառավարման ճգնաժամը հաղթահարելու համար մեզ պետք են նոր ընտրություններ. Վահե Դոխոյան

Վանաձոր խոշորացված համայնքում երեք տարի է` կառավարման ճգնաժամ է: Իշխանությունը, չհամակերպվելով Վանաձորում կրած պարտության հետ, ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին մոտ երեք տարի ապօրինի պահեց բանտում` դրանով սկիզբ դնելով քաղաքի կառավարման ճգնաժամին: 

Ընտրություններին պարտված «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ, որ այդ շրջանում գտնվում էր ՔՊ-ի հետ խաղերի, գործարքների և քաղաքական սիլի-բիլիների մեջ, նաև հին ոխ ուներ իրեն նախկինում հաղթած Մամիկոն Ասլանյանի հանդեպ, որոշեց դիմել դատարան`վիճարկելով ընտրության արդյունքներն ու դրանով էլ ավելի խորացնելով կառավարման ճգնաժամը Վանաձոր քաղաքում: 

Մոտ երեք տարի տևած դատական գործընթացում Էդմոն Մարուքյանը այդպես էլ հաջողության չհասավ և չստացավ իր բաղձալի երկու մանդատը: Այսինքն` Մարուքյանն իր անձնական ամբիցիաների բավարարման և քաղաքական խաղերի\խարդավանքների պատճառով երեք տարի տևած անիմաստ դատական գործընթացով փաստացի խորացրել է իր հարազատ քաղաքում ձևավորված ճգնաժամը, մինչդեռ կարող էր հանուն Վանաձորի ինքն էլ իր կողմից նպաստել ճգնաժամի օր առաջ հանգուցալուծմանը:

Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը, այս թեմայով MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ ճգնաժամի հանգուցալուծման միակ ճանապարհն արտահերթ ընտրություններն են:

«Մենք միշտ ասել ենք, որ Վանաձորում կառավարման ճգնաժամը հաղթահարելու համար մեզ պետք են նոր ընտրություններ: Վանաձորցին ևս գիտակցում է, որ այս վիճակը չի կարող շարունակվել, ի վերջո Վանաձորը պետք է ունենա քաղաքապետ»,- ասաց Վահե Դոխոյանը` մանրամասնելով, թե ինչ մեխանիզմներ կան դրա համար, և ինչ իրավիճակ է այս պահին Վանաձորում:

Մանրամասն` տեսանյութում

Վահե Մակարյան