Որո՞նք են մազաթափության հիմնական պատճառները․ ի՞նչ անել

Մազաթափությունը կարող է կապված լինել գենետիկ հակվածության, ինչպես նաև արտաքին գործոնների հետ, ինչպիսիք են սթրեսը, հորմոնալ անհավասարակշռությունը և վիտամինների պակասը, որոնցից առանցքային են D-ն և B12-ը: Այս մասին հայտնում է բրիտանական Mirror թերթը։
Այսպիսով, վիտամին D-ի պակասը տղամարդկանց և կանանց մազաթափության ամենատարածված պատճառներից մեկն է, հատկապես ձմռանը:
Ենթադրվում է, որ օրական ընդամենը 30 րոպե արևի լույսը կամ 10 մկգ վիտամին D-ն կօգնեն բարձրացնել իմունիտետը, ամրացնել ոսկորները և պահպանել մազերի առողջությունը:
«Երբ օրգանիզմին պակասում է վիտամին D-ն, մազերի ֆոլիկուլների կերատինոցիտները չեն կարող կարգավորել մազերի աճը և կորուստը: Հետևաբար, պետք է ավելի շատ ջանքեր գործադրել վերականգնման համար»,- Mirror-ի հետ զրույցում ասել է սկանդինավյան մազերի խնամքի New Nordic ապրանքանիշի հիմնադիր Կարլ Քրիստիանը:
Նա խորհուրդ է տվել սննդակարգում ներառել յուղոտ ձուկ, կարմիր միս, ձու և լրացնել վիտամինների պակասը: