Հայաստանում կան ուժեր, որ խանգարում են Հայաստանի զարգացմանը. Հայկ Մարության

2018թ-ին ես ասացի սև և սպիտակ, չար ու բարի քաղաքական ուժերի մասին։  Միշտ կան ուժեր, որոնք խանգարում են պետությանը և չեն ուզում, որ Հայաստանը զարգանա և հենց երևանցիները կարող են տեսնել այդ ամենը, գնահատել  և կատարել իրենց ընտրությունը։ Այս մասին Նոր Նորք վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում, պատասխանելով MediaHub-ի հարցին ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Նա նշեց, որ հիմա նույնպես այդ ուժերը կան.

«Կցանկանայի, որ ավելի քիչ լինեն, բայց Հայաստանում դրանք ավելի շատ են, քանի որ այստեղ քաղաքական պրոցեսները շատ սուր են»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում