«Ուկրաինացnւմ» տենչացողները

«Ուկրաինացnւմ» տենչացողները

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է, ով, ըստ էության, ճշգրտորեն նկարագրում է իրենց ձախորդ քաղաքականության հետևանքները: 

Ի՞նչ է ասել Սիմոնյանը 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռիգայում էր, որտեղ ասել է. «Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործողությունները նույնն են, ինչ Ուկրաինայում, ուղղակի գործող ուժերն այլ են։ Այդ պատճառով մեզ աջակցություն է անհրաժեշտ՝ դառնալու ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ»: 

Ուկրաինական դրամա 

Երբ Հայաստանի որևէ պետական, քաղաքական գործիչ, թեկուզ անուղղակի, Հայաստանը համեմատում է Ուկրաինայի հետ, խոսում է մեր երկրի «ուկրաինացման» հեռանկարի մասին, ապա ճանապարհ է բացում պետականության կոլապսի համար:
Եվ մեկ հանգամանք. արևմտյան երկրներում Ռուսաստան հայհոյելով կամ Ուկրաինա գովերգելով՝ ամենևին էլ չես մոտենում ԵՄ-ին կամ Արևմուտքին:

Վահրամ Բագրատյան