Արման Ծառուկյանը 9 ամսով որակազրկվել է երկրպագուի հետ միջադեպի պատճառով

Արման Ծառուկյանը 9 ամսով որակազրկվել է երկրպագուի հետ միջադեպի պատճառով

Նևադայի նահանգային մարզական հանձնաժողովը (NSAC) որակազրկել և տուգանել է ռուս մարտիկ Արման Ծառուկյանին UFC 300-ում երկրպագուի հետ ծեծկռտուքի համար, սոցցանցում հայտնել է MMA Junkie-ի լրագրող Նոլան Քինգը։

Ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել էր համացանցում։ Ծառուկյանը որակազրկվել է մինչև 2025–ի հունվարի 12–ը։

Ծառուկյանը 27 տարեկան է, անցկացրել է 25 մենամարտ, ունի 22 հաղթանակ, 3 պարտություն