Այսօր հարցրեցին` «ինչի՞ եք մեր գյուղերը տալիս թուրքերին»․ Փաշինյանը բացատրում է

Այն հայրենիքը, որ պետություն չի, այդ հայրենիքը դուրս ա մեր վերահսկողությունից։ Մենք չենք այդ հայրենիքի թիվ մեկ պատասխանատուն։ Մենք չենք այդ հայրենիքի տերն ու տնօրենը։ Այս մասին Գավառում Քաղաքացու օրվա առիթով ասաց Փաշինյանը։

«Չի կարող լինել պետություն առանց տարածքի։ Այսօր հետաքրքիր բան տեղի ունեցավ՝ հացի արտադրամաս մտանք, և այնտեղ շատ հարգելի քաղաքացիներից մեկը ինձ հարցրեց՝ «ինչի՞ եք մեր գյուղերը տալիս թուրքերին»։ Այս որոշումները մենք ինչո՞ւ ենք կայացնում, կայացնում ենք ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները տեսանյութում