Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 26-ի գիշերը շրջանների զգալի մասում, 26-ի և 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հուլիսի 26-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հուլիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    39.20C (2018 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                        14.70C (1988 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                   25.80C