Amnesty-ն պաշտպանել է Ուկրաինայի ԶՈՒ «հանցագործությունների» մասին զեկույցը

Amnesty-ն պաշտպանել է Ուկրաինայի ԶՈՒ «հանցագործությունների» մասին զեկույցը

Amnesty International իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Ագնես Քալամարը, պաշտպանել է խաղաղ բնակչության դեմ ուկրաինական բանակի «հանցագործությունների» մասին զեկույցը, հայտնում է France-Presse-ը։

Հինգշաբթի օրը հրապարակվեց կազմակերպության զեկույցը, որտեղ ասվում էր, որ Ուկրաինայի զինված ուժերը խախտում են միջազգային իրավական նորմերը եւ ռազմական իրավունքը՝ թիրախավորելով կրթական եւ բժշկական հաստատություններն ու վտանգի ենթարկելով քաղաքացիական անձանց։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դատապարտել է վերոնշյալ զեկույցը։

Կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ եզրակացությունները հիմնված են ապացույցների վրա, որոնք հավաքվել են լայնածավալ հետաքննությունների ընթացքում։ Նա ընդգծել է, որ Amnesty International-ը լիովին աջակցում է կազմակերպության զեկույցում ներկայացված եզրակացություններին։