Բելառուսում արգելել են սահմանամերձ անտառներ մտնել

Բելառուսում արգելել են սահմանամերձ անտառներ մտնել

Բելառուսի 20 շրջանում, որոնք հիմնականում սահմանակից են Ուկրաինայի եւ Եվրամիության երկրների հետ, անտառ այցելելու արգելք են սահմանել: Այս մասին հաղորդվում է երկրի անտառատնտեսության նախարարության կայքում:

Գերատեսչության կայքում հրապարակված քարտեզում նշված են այն շրջանները, որտեղ անտառ այցելելն արգելվել է կամ սահմանափակվել: Նմանօրինակ միջոցներ են տարածվում նաեւ Գոմելի մարզի 11, Գրոդնոյի մարզի 6 եւ Բրեստի մարզի 3 շրջանի վրա:

Նախարարության կայքում չի խոսվում այն մասին, թե ինչով են պայմանավորված սահմանափակումներն ու արգելքը: