Նիդեռլանդների վարչապետի պաշտոնը փոխանցվել է հատուկ ծառայությունների նախկին ղեկավարին (լուսանկարներ, տեսանյութ)

Նիդեռլանդների վարչապետի պաշտոնը փոխանցվել է Դիկ Սխոոֆին․ նա երդվել է որպես կառավարության նոր ղեկավար։
Երդվել են նաև կառավարության մյուս անդամները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարկ Ռյուտտեն նշանակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար։ Այդ իսկ պատճառով վարչապետ է դարձել Դիկ Սխոոֆը:
Սխոոֆը նախկինում զբաղեցրել է երկրի արդարադատության և անվտանգության նախարարության գլխավոր քարտուղարի, իսկ ավելի վաղ գլխավոր հետախուզության և անվտանգության ծառայության գլխավոր տնօրենի պաշտոնները։
Լուսանկարներն ու տեսանյութն այստեղ