ՄԻՊ-ը պետք է կոնֆլիկտի մեջ լինի իշխանության հետ. իրավունք կարող է խախտել իշխանությունը. Վարդևանյան

ՄԻՊ-ը պետք է կոնֆլիկտի մեջ լինի իշխանության հետ. իրավունք կարող է խախտել իշխանությունը. Վարդևանյան

ՄԻՊ-ը մշտապես պետք է կոնֆլիկտի մեջ լինի իշխանության հետ․ իրավունք կարող է խախտել իշխանությունը , ընդդմիությունը, կամ այլ հանրային գործիչ իրավունք չի կարող խախտել, քանի որ իրավունք խախտելու համար պետք է ունենաս իշխանական լծակ։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՄԻՊ Քրիտինե Գրիգորյանի մեկնաբանությանը, թե Կարեն Անդրեասյանի «Կոռումպացված դատավորներ» արտահայտությունը քաղաքական հայտարարություն է։ Ինչ վերաբերում է դատական համակարգի նկատմամբ ճնշումներին, ապա Արամ Վարդևանյանն ասաց․

«Դատավորների նկատմամբ ռեպրեսիաների մի նոր փուլ ենք մտել, ինչի հետ կապաված մեր առաջին քայլը, որ կատարեցինք ՝դիմումն էր ՍԴ արդարադատության նախարարի՝ կարգապահական վարույթ հարուցելու գործիքի վերաբերյալ ,երկրոդ գործիքը խնդրի բարձրաձայնումն է, որ հասու է  ԱԺ պատգամավորներին ՝թե տեղական, թե միջազգային հարթակներում»,-ասաց նա։

Պատգամավորը տեղեկացրեց՝ կալանավորված  դատավոր Բորիս Բախշիյանի  վերաբերյալ կոնկրետ տեղեկությունները ներկայացրել է ԵՄ դեսպանին։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան