Հարավային Օսիայում լռության օր է․ ապրիլի 10-ին նախագահ կընտրեն

Ապրիլի 10-ին Հարավային Օսիայում կանցկացվեն նախագահական ընտրություններ։ Այսօր լռության օր է. հայտնել է ԿԸՀ քարտուղար Քրիստինա Ավլոխովան։
Պատրաստվել է 40 հազար քվեաթերթիկ, ձևավորվել 76 տեղամասային ընտրական հանձնաժողով, այդ թվում 4-ը՝ Հարավային Օսիայի սահմաներից դուրս, 2-ը՝ Վլադիկավկազում, մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Սուխումում (Աբխազիա)։
ԿԸՀ-ն մարտի 15-ին ավարտել է թեկնածուների գրանցումը։ Պետական բարձրագույն պաշտոնի համար պայքարում են ներկայիս ղեկավար Անատոլի Բիբիլովը, խորհրդարանի փոխխոսնակ Ալեքսանդր Պլիևը, «Նիխաս» կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևը, պատգամավոր Գարի Մուլդարովը և նախկին պատգամավոր Դմիտրի Տասոևը։
Ընտրությունների ընթացքին կհետևեն ավելի քան 60 միջազգային դիտորդներ։