Ավելի դեմոկրատական թիմ, քան մեր թիմն է, երբևէ ՀՀ պատմության մեջ չի եղել․ Նուարդ Վարդանյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանին այսօր հարցրինք, որ դեմոկրատական երկրում, երբ իրենք մանդատից զրկում են ավագանու ընդդիմադիր անդամներին, մտավախություն չունե՞ն, որ վաղն էլ նույն կերպ իրենց հետ կարող են վարվել։

«Դեմոկրատական երկրում, եթե ես իմ պարտականությունները չեմ կատարում, պետք է  համապատասխան պատիժ կիրառվի»,- ասաց նա։

-Բայց դուք չեք, չէ՞, իրենց այդ մանդատը տվել, ժողովուրդն է տվել։
-Էդ հարցը, խնդրում եմ, Հայկ Մարությանին ուղղեք, երբ իր օրոք ընդունվեց այդ օրենքը։

-Բայց ինքն ասում է՝ դա անգրագիտություն է, դա ընդունվել է Ազգային ժողովի կողմից։
-Շատ լավ։

-Բայց Դուք սա դեմոկրատական համարո՞ւմ եք։
-Իհարկե, համարում եմ։

-Այսինքն՝ մարդուն մանդատից զրկելը դեմոկրատիա՞ է։
-Ավելի դեմոկրատական թիմ, քան մեր քաղաքական թիմն է, երբևէ ՀՀ պատմության մեջ չի եղել։

-Դրա՞ համար են անչափահաս երեխաների մորը կալանավորում։
-Գիտե՞ք, ես քաղաքային իշխանություն եմ, կալանքի մասին խնդրում եմ համապատասխան մարմիններին դիմեք։ Դեմոկրատական ա  մեր թիմը։

Մանրամասն՝ տեսանյութում 

 Վահե Մակարյան