Բլոգեր Նատալի Տոնոյանին շանտաժի են ենթարկում ուրիշի մերկ լուսանկարներով

Բլոգեր, դերասանուհի Նատալի Տոնոյանը, որն Ինստագրամում 170 հազարից ավելի հետևորդ ունի, դարձել է համացանցային շանտաժի և մեր հասարակության սեռաքաղց հատվածի չբավարարված ցանկությունների զոհը։
Ինչ-որ անձինք նրա անունով կեղծ էջեր են բացել և տարբեր մարդկանցից, այդ թվում՝ հանրային դեմքերից, գումար են կորզում՝ իրենց շորիկ, զարդեր գնելու համար, և դրա դիմաց խոստանում են այդ շորիկով գնալ տվյալ տղամարդու հետ հանդիպման։ Նաև Տելեգրամում են էջ բացել, որտեղ գումարի դիմաց սեռաքաղց տղաներին Նատալիի անունից վաճառում են Նատալիին նման ինչ-որ աղջկա մերկ լուսանկարներ ու ինտիմ տեսանյութեր՝ հավատացնելով, թե դրանցում հենց Նատալի Տոնոյանն է։
Նշենք, որ Նատալիի պես այլ հայտնի դեմքեր էլ են այսօրինակ շանտաժի զոհ դարձել։ ՆԳՆ-ից մեզ ասացին՝ որոշ դեպքերով իրենք հայտնաբերել են կեղծարարներին, մեկ հոգու տվյալներ գիտեն, սակայն նա գտնվում է Վրաստանում, և հիմա իրավապահ մյուս կառույցները պետք է զբաղվեն այդ անձին Հայաստան բերելով։ Չի բացառվում՝ այս դեպքում ևս ենթադրյալ հանցագործները Հայաստանից դուրս են իրենց մեքենայություններն անում, որ չբռնվեն։
Նատալին MediaHub-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես են իր անունով կեղծ էջեր բացել, ինչպես են գումար շորթել տարբեր անձանցից, ցույց տվեց նաև TellCell հավելվածի միջոցով փոխանցված գումարի կտրոնը, նաև այլ տեսանյութեր։
Մանրամասները՝ տեսանյութում
Վահե Մակարյան