Դուք սա եք, սա է ձեր դեմքը․ Քրիստինա Վարդանյանը՝ ճմրթած կտորը համեմատեց իշխանության հետ

Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խոսեց ընդդիմադիր մյուս գործընկերների՝ դահլիճում չլինելու մասին։

Վարդանյանը նշեց, որ Արցախի վերաբերյալ հայտարարություններին իշխանությունը չի պատասխանում և ընդունում է այն, ինչը ասում է թշնամին։

Ի պատասխան իշխանության վարքագծի՝ Վարդանյանը ճմրթած կտորը պարզեց և ասաց՝ դուք սա եք, սա է ձեր դեմքը, Հայաստանի անունից սա է բանակցում։

Պատգամավորի խոսափողն անջատեցին, և իշխանականները սկսեցին քննադատել վերջինիս քայլը։