Վարդենիսում պայթեցրել են Սոթքի ոսկու հանքի աշխատակցի մեքենան

Վարդենիսում պայթեցրել են Սոթքի ոսկու հանքի աշխատակցի մեքենան

Երեկ՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում պայթյունի ձայն է լսվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ժամը 23։40-ի սահմաններում Լեռնագործների փողոցի 6-րդ շենքի բակում կայանված, 37-ամյա Արկադի Մարտիրոսյանին պատկանող Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենան պայթեցման միջոցով վնասել են։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Մարտիրոսյանն աշխատում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ Սոթքի ոսկու հանքում։