Կրակոցներ` Աջափնյակ համայնքում

Աջափնյակում քիչ առաջ կրակոցներ են հնչել: Mediahub-ի աղբյուրներն ասացին, որ կրակոցներն արձակվել են Աջափնյակ համայնքի Շինարարների 24 շենքի մոտ: Նախնական տեղեկությամբ՝  կրակոցներից վնասվել է Toyota Land Cruiser ամենագնացի ապակիները:

ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով.

«Ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ կրակոցներ են հնչել Աջափնյակում: Այս պահին դեպքի վայրում են ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր»:

Mediahub-ի ձեռքի տակ նաև տեսանյութ է հայտնվել դեպքի վայրից, որում երևում է, որ ոստիկաններն արդեն սահմանազատել են տարածքը: