Շնորհավորում եմ բոլորիս, Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ն ստացավ այն պատասխանը, որին արժանի էր

Գյումրու համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը գրել է․
«Շնորհավորում եմ բոլորիս:
Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ն ստացավ այն պատասխանը, որին արժանի էր:
Գյումրիում ընդդիմությունը ոչ մեկին թույլ չտվեց «պղտորել ջրերը»:
Շնորհակալ եմ մյուս երեք ընդդիմադիր թեկնածուներին: Ամենակարևորը մենք բոլորս ցույց տվեցինք, որ կարող ենք առաջնորդվել ՀԱՆՈՒՆԻ համար: Շնորհավոր, սիրելի գյումրեցիներ:
Առջևում բաղձալի հաղթանակներն են»:
Ավելի վաղ ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հայտարարել էր, որ իր ուժը կտա անհրաժեշտ քանակությամբ քվե Վարդան Ղուկասյանին՝ ղեկավար ընտրվելու համար։