Թուրքիայի հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Աթենքի հանդեպ ագրեսիան իրական է. Հունաստանի ԱԳՆ

Հունաստանի հասցեին վերջերս Թուրքիայի քաղաքական ղեկավարության կողմից հնչեցված հռետորաբանությունը և թուրքական օդուժի թռիչքները Էգեյան ծովում հունական կղզիների վրայով վկայում են թուրքական ռևիզիոնիզմն ուժեղացնելու Անկարայի մտադրության մասին, այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը
«Այդ հռետորաբանությունն անգամ թերահավատներին է համոզում, որ թուրքական ագրեսիան Աթենքի հանդեպ իրականություն է, նշել է նա։
Հունաստանի արտգործնախարարը նշել է, թե Թուրքիայի գործողությունները պարզապես ծիծաղելի կլինեին, եթե այդքան վտանգավոր չլինեին։