Եգիպտոսում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով 10 մարդ է զոհվել

Եգիպտոսի հարավում գտնվող Ասուան նահանգում տեղի ունեցած վթարի հետևանքով առնվազն տասը մարդ է զոհվել, այդ թվում՝ օտարերկրյա զբոսաշրջիկներ, ևս 14-ը վիրավորվել է. հայտնում է «Ախբար ալ-Յաումը»՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Վթարը տեղի է ունեցել Աբու Սիմբել մեկնող տուրիստական ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով։
«Աբու Սիմբել տանող ճանապարհին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տասը մարդ է զոհվել, որոնցից չորսը Ֆրանսիայի քաղաքացիներ էին, մեկը՝ Բելգիայի քաղաքացի, իսկ մնացածը՝ եգիպտացիներ», - հայտնում է հրատարակությունը։