Զախարովան հերքել է տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանը, իբր, նախապես զգուշացրել է ռուս խաղաղապահներին Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության մասին։
"Տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ",- նշել է Զախարովան։
Հիշեցնենք, Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հակաահաբեկչական լայնածավալ գործողության մասին Ադրբեջանը տեղեկացրել է Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարությանը: