Հայտնաբերված տիրանոզավրի ստամոքսում ձագ դինոզավրեր են գտնվել

Հայտնաբերված տիրանոզավրի ստամոքսում ձագ դինոզավրեր են գտնվել

Կանադայի գիտնականները հայտնաբերել են տիրանոզավրի մնացորդներ, որի ստամոքսում երկու ձագ դինոզավրեր են եղել։ Հայտնում է CBC-ը՝ հղում անելով հրապարակված ուսումնասիրությանը:

«Գիտնականները հազվագյուտ և անսովոր բրածո են հայտնաբերել Ալբերտայում երիտասարդ տիրանոզավր՝ ստամոքսի ներսում երկու ձագ դինոզավրերի մնացորդներով»,- նշել է հեռուստաալիքը։

Հայտնագործությունը թույլ է տվել գիտնականներին նոր գիտելիքներ ձեռք բերել տիրանոզավրերի վարքագծի և էկոհամակարգում ժամանակին նրանց ունեցած դերի մասին։

CNN-ը հայտնել է, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հայտնաբերվել է տիրանոզավրի ստամոքսի պարունակությունը։

Գտածոյի յուրահատկությունը պայմանավորված է նաև նրանով, որ տիրանոզավրի ստամոքսի ներսում հայտնաբերված ձագ դինոզավրերի մնացորդները ներկայացնում են Citipes տեսակի թռչնանման դինոզավրերի ամենաամբողջական կմախքները: