Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լույս աշխարհ եկավ մի հրաշք, որն իր ընտանիքում 12-րդ երեխան է. «Գրիգոր Նարեկացի» ԲԿ

Blog Image

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում այսօրը դարձավ իսկական տոն:

 

«Մեր կենտրոնում լույս աշխարհ եկավ մի հրաշք՝ փոքրիկ Հռիփսիմեն, որն իր ընտանիքում 12-րդ երեխան է: Այս բացառիկ իրադարձությունը ևս մեկ անգամ ընդգծում է մեր թիմի նվիրվածությունն ու հոգատարությունը յուրաքանչյուր մոր ու նորածնի հանդեպ: Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին և մաղթում Հռիփսիմեին առողջ ու լուսավոր մանկություն:

 

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնը միշտ պատրաստ է աջակցել ձեզ ամենակարևոր պահերին՝ ապահովելով բարձրակարգ խնամք ու ուշադրություն յուրաքանչյուր ծննդաբերության ընթացքում»,-նշվում է ԲԿ-ի հայտարարության մեջ։

Send