Մենք հարգել գիտենք, բայց ծնկի գալ՝ ոչ․ Արայիկ Հարությունյան

21-րդ դարում, այս անարդար աշխարհում Արցախն ապրում է իր պատմության ամենածանր ժամանակահատվածը, և մենք չենք մոռանա մեր բարեկամներին։ Այդ մասին Փարիզի քաղաքապետի հետ համատեղ առցանց ասուլիսում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ նախորդ տարի դեկտեմբերին, երբ ինքը Փարիզում էր, հանդիպումներ է ունեցել բարեկամ երկրի տարբեր պաշտոնյաների հետ, ու ներկայացրել է այն ամենն, ինչ կատարվում է Արցախում, բացի այդ իր կանխատեսումներն է ներկայացրել, որոնք, ցավոք, իրականություն դարձան։

«Ադրբեջանը փորձում է ծնկի բերել արցախցուն, բայց դա նրան չի հաջողվի»,- շեշտեց Հարությունյանը։

Արցախի նախագահը նկատեց․ «Մենք հարգել գիտենք, բայց ծնկի գալ՝ ոչ, և պայքարելու ենք այնքան, որքան կարողանանք, թեև այլևս աշխարհից ակնկալիքներ չունենք։ Արժանապատվությունը մեզ համար ավելի կարևոր է»։

Մանրամասները՝ տեսանյութում։