Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լոնդոնն ու Փարիզը «բաց են մի սցենարի համար», ըստ որի՝ Կիեւը կորցնի որոշ տարածքներ

Blog Image

Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը պաշտոնապես ճանաչելու ԱՄՆ-ի առաջարկը մտահոգություններ է առաջացրել Կիևում և եվրոպացի դաշնակիցների մոտ, սակայն Բրիտանիայի և Ֆրանսիայի պաշտոնյաները «բաց են մի սցենարի համար», որտեղ Ուկրաինան ընդունում է որոշ տարածքներ կորցնելը, գրել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրի:

Դրա դիմաց Լոնդոնն ու Փարիզը կպահանջեն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ ու տնտեսական աջակցություն տրամադրել։

WSJ-ի աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կգերադասեն այնպիսի գործարք, որում Ուկրաինան միայն փաստացի կճանաչի Ռուսաստանի վերահսկողության ներքո տարածքների կորուստը։

Արտաքին գործերի նախարարության խոսնակը թերթին ասել է, որ Բրիտանիան կիսում է ԱՄՆ-ի՝ ռազմական գործողությունները դադարեցնելու ցանկությունը և «սերտորեն համագործակցում է դաշնակիցների հետ՝ աջակցելու այդ ջանքերին»:

Պաշտոնական հաստատում չկա այս տեղեկություններին։

Send