Անապայում «մորուքավորները» hարվածներ են հասցրել զբոսաշրջիկներին աղջիկներից մերժում ստանալուց հետո (տեսանյութեր)

Անապայում «մորուքավորները» հարձակվել ու հարվածներ են հասցրել զբոսաշրջիկներին նրանց ընկերակցող աղջիկներից մերժում ստանալուց հետո։
Երեկոյան չորս աղջիկներից և երկու տղաներից բաղկացած խումբը զբոսնելիս է եղել, երբ հանկարծ Անապայի տեղի բնակիչների խումբը, չնայած աղջիկների ուղեկիցների ներկայությանը, նրանցից հեռախոսի համար է ուզել, գրել է Shot տելեգրամյան ալիքը։
Երբ մորուքավորներին մերժել են, նրանք կատաղել են ու բռունցքներով հարձակվել զբոսաշրջիկների վրա։
Ըստ ականատեսների՝ ամենաշատը տուժել է դեղին շապիկով տղան։ Նա ծեծի է ենթարկվել ամբոխի կողմից։ Ծեծկռտուքի հետևանքով նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են։
Դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ «Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից»։ Հարձակվողներից մի քանիսի ինքնությունն արդեն պարզվել է։ Ըստ լրատվամիջոցների՝ պարզվել է, որ նրանք տեղի սրճարաններից մեկի անվտանգության աշխատակիցներն են։
Տեսանյութերն այստեղ