Ճապոնիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մանդատների մեծամասնությունը պահպանել է իշխող բլոկը՝ կազմված օրերս սպանված նախկին վարչապետ Սինձո Աբեի գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից և «Կոմեյտո» կուսակցությունից:
Այս կոալիցիան բացահայտորեն հանդես է գալիս Ճապոնիայի սահմանադրության փոփոխության և փաստաթղթի այսպես կոչված խաղաղության դրույթի վերանայման օգտին: Այն հռչակում է պետության հրաժարվելը սեփական բանակ ստեղծելուց և պատերազմներին մասնակցելուց։
