Գոլֆի գնդակի չափ կարկուտ է տեղացել (տեսանյութ)

Գոլֆի գնդակի չափ կարկուտ է տեղացել (տեսանյութ)

Թուրքիայի հարավ-արևելքում ավերիչ կարկուտ է տեղացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Տարերքը անակնկալի է բերել, մասնավորապես, Մանավգաթ եւ Սերիկ քաղաքների բնակիչներին։ Վարորդները ստիպված են եղել պատսպարվել ստորգետնյա կայանատեղերում կամ բենզալցակայանների հովանոցների տակ, քանի որ տեղ-տեղ գոլֆի գնդակների չափ կարկուտ է տեղացել։ Նաև Անթալիայում առատ ձյուն է տեղացել, ինչը հանգեցրել է բազմաթիվ խցանումների։

Անցյալ շաբաթ Անթալիայի նահանգի մի քանի քաղաքներ տուժել էին հորդառատ անձրեւներից ու սելավից։

Տեսանյութն՝ այստեղ