Հայաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման պահից դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը.Հայկ Եսայան

Հայաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման պահից դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը.Հայկ Եսայան

Հայաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման պահից դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը: Նման միտք է հայտնել հանրային գործիչ Հայկ Եսայանը ֆեյսբուքի իր էջում։

«Այս պահին Արցախի մնացած հատվածի հայ բնակչության անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ զորախումբն է:

Ռուսական զորախմբի Արցախում գտնվելը միմիայն բխում է մեր շահերից և բնական է , որ Ադրբեջանը ամեն կերպ պիտի փորձի ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Ռուսաստանին սադրի և ռուսական կողմը միջնորդից դառնա հակամարտության կողմ:

Այս ամենը պետք է Ադրբեջանին, որպեսզի հեղինակազրկվի ռուսական կողմի խաղաղապահ գործունեությունը և նրանց դիմաց պահանջ դրվի դուրս գալու:

Երևի հասկանում եք, որ դա կբերի հերթական կոտորածին և Արցախի մնացյալ հատվածի հայաթափմանը»,-գրել է նա: