Վատ եղանակի պատճառով ավելի քան 1,5 հազար ծառ է ընկել. ՌԴ

Մոսկվայի մարզում վատ եղանակի պատճառով ավելի քան 1500 ծառ է ընկել, 5000-ից ավելի բնակչություն ունեցող 279 բնակավայրերում էլեկտրամատակարարումը դեռևս վերականգնվում է, հաղորդում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Telegram ալիքը։
«Էլեկտրամատակարարումը վերականգնվում է 279 բնակավայրերում, որոնց բնակչությունը կազմում է ավելի քան 5000 մարդ: 14 մունիցիպալիտետներում ընկել է 1572 ծառ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ուժերն ու ռեսուրսները սղոցում և հեռացնում են ընկած ծառերը: Մաքրման աշխատանքներին մասնակցում է 875 մարդ և 335 միավոր տեխնիկա», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ աշխատանքների ընթացքը գտնվում է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի մարզի գլխավոր վարչության հսկողության ներքո։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld