Նվարդ Հայրապետյանը՝ Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն

Ավարտվել է Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների շախմատի առաջնությունը:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Նվարդ Հայրապետյանը դարձել է 2025 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն:
Պոլինա Կոբակը դարձել է փոխչեմպիոն, երրորդ տեղն է գրավել Մարիամ Խաչատրյանը:
Մնացած տարիքային խմբերի մրցաշարերը կավարտվեն ապրիլի 23-ին։