Հայ համայնքում զոհեր, վիրավորներ չկան. ի՞նչ իրավիճակ է Իսրայելում այս պահին

Հայ համայնքում զոհեր, վիրավորներ չկան. ի՞նչ իրավիճակ է Իսրայելում այս պահին

Իրանի հրթիռակոծության արդյունքում Իսրայելի հայ համայնքում զոհեր և վիրավորներ չկան. MediaHub-ին հայտնեցին տեղի հայերից։ 

Մեր զրուցակիցը նշեց, որ հրթիռակոծությունից 10 րոպե առաջ թիկունքի ծառայությունից ստացել են  հաղորդագրություններ՝ ռմբապաստարաններ տեղափոխվելու համար։

Շատ արագ մարդիկ ապաստարաններ են տեղափոխվել ու 
մնացել այնտեղ մի քանի ժամ։ Այս պահին նրանք տանն են։ 

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին  երեկոյան Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին։ Առնվազն 400 բալիստիկ հրթիռ է արձակվել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Իսրայելը խոստացել է պատասխանել։

Կադրերը՝ այստեղ

 

Ռեբեկա Հովհաննիսյան