«ՕՊԵԿ+»-ի երկրները համաձայնության են եկել նավթի արդյունահանման հետագա մեծացման մասին

«ՕՊԵԿ+»-ի երկրներն այսօր համաձայնության են եկել հունիսին նավթի արդյունահանման հետագա մեծացման մասին, գրել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին
Հրատարակության տվյալներով՝ նավթի արդյունահանումը կհասցվի օրական 411 հազար բարելի։ Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է երկուշաբթի օրվանից հետաձգված երկրների առցանց հանդիպման ժամանակ։
Երկրների թվում են Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Ղազախստանը, Ալժիրը և Օմանը։