Փnuերի համար անձրևները, նախկինները, հենց իրենք՝ «ապoրինի բացված» փnuերն են մեղավnր, բայց nչ երբեք Ավինյանը
Հայաստանում երջանիկ ապրելու համար մի փոքր նյուանս էլ է պակասում՝ փոսալցումները։
Հայաստանի հպարտ քաղաքացին ակնկալում է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջապես գոնե տարվա կեսին լցնի մայրաքաղաքի փոսերը, և իր երջանկությունը վերջապես վերջնական կլինի։ Երբ MediaHub-ն այս մասին հուշեց Տիգրան Ավինյանին՝ հիշեցնելով, որ տարվա կեսն է արդեն, իսկ մայրաքաղաքում շարունակում են անթիվ-անհամար փոսեր լինել, Ավինյանը ամբողջ մեղքը բարդեց եղանակի և անձրևների վրա։
«Հենց նաև մյուս տարվանից սովորենք՝ ոնց ենք անձրևների դադարը ապահովում, ես խոստանում եմ՝ հունվարին էլ կսկսենք»,- ժպիտը դեմքին պատասխանեց Ավինյանը։
Նրան օգնեցինք այդ հարցում ևս՝ հուշելով, որ անձրևների հարցում էլ են նախկինները մեղավոր, բայց, անկախ դրանից, Նորվեգիայում, Շվեդիայում, Ռուսաստանում ևս անձրևներ ու ձյուն են տեղում, բայց նրանց մոտ հենց հունվարից էլ ճանապարհների վիճակը իդեալական է։
Ավինյանը ուրախացավ, իհարկե, մեր հուշումից, որ այս հարցում էլ իրենց սիրելի նախկիններն են մեղավոր, բայց դրանից ավել բան չկարողացավ անել։
Ամեն դեպքում Ավինյանին հարցրինք՝ արդյոք գետինը մտնելու չափ ամո՞թ չէ, 21-րդ դարում մոտ երեք հազար տարվա մայրաքաղաքում ամենուրեք փոսեր են։
Թե ինչ տեղի ունեցավ հետո, կարող եք դիտել տեսանյութում