Ռուսաստանը կանի ամեն ինչ Կազանում BRICS-ի գագաթնաժողովի հաջող անցկացման համար, այդ թվում՝ գագաթնաժողովի մասնակիցների անվտանգության ապահովման տեսանկյունից, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Ես նախազգուշացնում եմ Կիևի արևմտյան հովանավորներին, որ չփորձեն ազդել իրավիճակի վրա, այդ թվում՝ Կազանի գագաթնաժողովի համատեքստում, մենք պատրաստ ենք, և մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում»,- ասել է նա։
BRICS-ը միջպետական ասոցիացիա է, որը ստեղծվել է 2006թ.: Ռուսաստանը կազմակերպության նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի հունվարի 1-ից։ Բացի Ռուսաստանի Դաշնությունից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և Հարավային Աֆրիկայից, 2024 թվականի սկզբից BRICS-ին միացել են Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։